Սաակաշվիլին կզրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից․ Արայիկ Հարությունյան

2
Միխեիլ Սաակաշվիլի
Սաակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Այսօր որոշում եմ կայացրել դիմել Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բուհի պատվավոր դոկտորի կոչումից զրկելու խնդրանքով` հայ ինքնության, սեփական հողում ինքնորոշվելու, ապրելու և արարելու, մեր հայրենակիցների կյանքի իրավունքի դեմ ուղղված Ադրբեջանի քայլերը իր հայտարարություններով խրախուսելու և դրանց անուղղակի աջակցելու համար»,- գրել է նախարարը: