Ռուսաստանը վերսկսում է թռիչքները Հայաստանի և Ադրբեջանի հետ

34
Ինքնաթիռ

Ռուսաստանը փետրվարի 15-ից փոխադարձաբար կվերսկսի օդային հաղորդակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

Համապատասխան փաստաթղթերը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Դեպի Երևան կիրականացվի շաբաթական չորս չվերթ, իսկ դեպի Բաքու՝ երկու չվերթ։

Բացի այդ փետրվարի 8-ից կավելանա դեպի Բիշքեկ կանոնավոր չվերթների թիվը։