Ռուսաստանը վերջին 24 ժամվա ընթացքում  20 ինքնաթիռ խաղաղապահ է ուղարկել Ղարաբաղ

8
Ռուս խաղաղապահ

Ռուսաստանը վերջին 24 ժամվա ընթացքում  170 խաղաղապահով եւս 20 ինքնաթիռ է ուղարկել Ղարաբաղ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով ՌԴ ՊՆ-ն:

Ավելի վաղ վգերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ ավելի քան 1100 ռուս խաղաղապահ արդեն տեղակայվել է Լեռնային Ղարաբաղում, ինքնաթիռների 73 թռիչք է իրականացվել:

Ընդհանուր խմբավորումը հրաձգային զենքով 1960 զինվորական, 90 զրահափոխադրիչ, 380 ավտոմեքենա եւ այլ տեխնիկա կկազմի:

«Անցած օրվա ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմական տրանսպորտային ավիացիայի 20 «Իլ-76» ինքնաթիռ է օդ բարձրացել Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից: Ինքնաթիռները Հայաստանում օդանավակայան կհասցնեն ավելի քան կցորդիչներով 20 ծանրաբեռնված արտաճանապարհային ավտոմեքենա, նյութատեխնիկական օժանդակ միջոցներ, ինչպես նաեւ խաղաղապահ ստորաբաժանման ավելի քան 170 զինծառայող»,- ասված է ՊՆ հայտարարության մեջ: