Ռուսական ուղղաթիռներն ուղեկցել են դեպի ԼՂ ուղևորվող խաղաղապահների ավտոշարասյուները

0
Mi-24

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Մի-8 և Մի-24 ուղղաթիռներն ուղեկցել են դեպի Լեռնային Ղարաբաղ ուղևորվող խաղաղապահներին տեղափոխող ավտոշարասյունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ուղղաթիռների օդաչուներն «Էրեբունի» օդանավակայանից դեպի Գորիս և Ստեփանակերտ ուղևորվող խաղաղապահ ուժերի ավտոշարասյուներին ուղեկցելու առաջադրանքներ են իրականացրել»,- նշել են ռազմական գերատեսչությունից:

Հայտնի է, որ հակամարտության գոտում ուղղաթիռները վերհսկում են կրակի դադարեցման ռեժիմը, ինչպես նաև ստուգում են նյութատեխնիակական ունեցվածքի և անձնակազմի տեղափոխման գործընթացը: