«Պոբեդա» լոուքոսթերը վերսկսում է Մոսկվայից դեպի Գյումրի չվերթները

0
Ինքնաթիռ

«Պոբեդա» ավիաընկերությունը նոյեմբերի 26-ից կվերսկսի Մոսկվայից դեպի Գյումրի չվերթները: Այս մասին տեղեկացնում է ընկերության կայքը:

««Պոբեդա» լոուքոսթերը pobeda.aero կայքում սկսել է Մոսկվա-Գյումրի երթուղով միջազգային չվերթների համար տոմսերի վաճառքը:

Այդ ուղղությամբ թռիչքները կվերսկսվեն նոյեմբերի 26-ից շաբաթական մեկ անգամ՝ հինգշաբթի օրերին»,- նշվում է հաղորդագրության մեջ: