Արցախի խորհրդարանը ռուսաց լեզվի կարգավիճակի հարցը կքննարկի արդեն հունվարին

113
Ստեփանակերտ

Արցախի խորհրդարանը ռուսաց լեզվի կարգավիճակի մասին փոփոխությունները կքննարկի արդեն հունվարին:

Այս մասին հայտնում են @wargonzo նախագծի աղբյուրները Հանրապետության խորհրդարանում։

@wargonzo նախագծի տվյալներով՝ լեզվի մասին պետական օրենքում նախատեսվում է փոփոխություններ կատարել, որոնք կապահովեն երկրում ռուսաց լեզվի օգտագործման հատուկ պայմաններ։