Ռուս զինծառայողների ուղեկցությամբ ավելի քան 60 ադրբեջանական բեռնատարներ են տեղափոխել Շուշի

75

Ադրբեջանական կողմի խնդրանքով ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են ադրբեջանական ավտոմոբիլային տեխնիկայի երկու շարասյան տեղաշարժի անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի տարածքով:  Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ:

«Ռուս զինծառայողների ուղեկցությամբ ավելի քան 60 բեռնատար ավտոմեքենա շինարարական նյութեր են տեղափոխել Շուշի՝ ենթակառուցվածքների վերականգնման համար»,- ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում: