Ռուս խաղաղապահները 50 ուխտավորի ուղեկցել են Ամարաս և Դադիվանք

7
Դադիվանք

Ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար ականազերծման վաշտի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են ԼՂ տարածքը մաքրել պայթյունավտանգ առարկաներից: ՌԴ ՊՆ -ից հայտնում են, որ պայթուցիկ նյութերի որոնումներ են իրականացնում Կարմիր Շուկայի հարակից տարածքներում։ Գյուղատնտեսական հողերը հակամարտության ժամանակ հրետակոծության են ենթարկվել։

Հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները ամբողջությամբ ականազերծել են շուրջ հինգ հեկտար գյուղատնտեսական տարածք: ֆերմերներն այժմ կարող են շարունակել մշակել հողերը։

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ականազերծել են 2012 հեկտար տարածք, 620 կմ ճանապարհ, ստուգել 1716 տուն եւ շենք, այդ թվում ՝ 30 կարեւոր օբյեկտներ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 25.580 պայթյունավտանգ առարկա:

Բացի պայթունավտանգ առարկաները ականազերծելուց, ռուս խաղաղապահները նախօրեին ավելի քան 50 ուխտավորի ուղեկցել են Ամարաս և Դադիվանք՝ ամենահին վանքերից մեկը, որը գտնվում է Քարվաճառի շրջանում և եռակողմ հայտարարության համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերից անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: