Ղարաբաղում ռուս խաղաղապահները կստուգեն Հադրութի շրջանում հրաձգության մասին հաղորդագրությունները

28
Ռուս զինվոր

Ռուսական խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում կստուգեն Հադրութի շրջանում հրաձգության մասին տեղեկատվությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասված է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության՝ երկուշաբթի հրապարակված տեղեկագրում։

Ռուսական ռազմական գերատեսչության տվյալներով՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։

«Կողմերի հաշտեցման կենտրոնը ստուգում է 2020 թվականի դեկտեմբերի 27 – ին Հադրութի շրջանի Տող բնակավայրի շրջանում ավտոմատ հրաձգային զենքի հնարավոր կիրառման մասին տեղեկատվությունը», – հայտնել են ՌԴ ՊՆ-ից:

Գերատեսչությունում հիշեցրել են, որ դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել գերիների հերթական փոխանակումը։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքու են տեղափոխվել գերության մեջ գտնվող երկու ադրբեջանցիներ։ Հայաստան են վերադարձվել նաև չորս հայ գերիներ։