Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածն արդեն 13 օր է, ինչ շրջափակված է ադրբեջանցիների կողմից: Այդ ժամանակահատվածում ռուս խաղաղապահները սկզբում ճանապարհին պատնեշներ և վրաններ տեղադրեցին: Մի քանի օր առաջ նրանք հեռացրին այդ պատնեշները, իսկ այսօր հեռացնում են նաև իրենց վրանները: Թե ինչ պայմանավորվածությունների արդյունքում են նրանք ապամոնտաժում տարածքից իրենց վրանները, հայտնի չէ:
Նշենք, որ քիչ առաջ տեղի է ունեց Պուտին- Ալիև հեռախոսազրույց:














