Ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղություն պահպանվի. Շոյգու

33
Սեռգեյ Շոյգու
Ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են, որպեսզի Լեռնային Ղարաբաղում խաղաղություն պահպանվի, նրանց ջանքերի շնորհիվ ավելի քան 30 հազար բնակիչ արդեն վերադարձել է Ստեփանակերտ: Այս մասին կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:
«Հակամարտության գոտի ռուս խաղաղապահների ներգրավումը նպաստել է տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։ Ստորագրված եռակողմ հրադադարի պայմանները հարգվում են: Ես կցանկանայի նշել, որ մեր զինծառայողները գործում են պրոֆեսիոնալ և ամեն ինչ անում են տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու համար», – ասել է նախարարը:
Նա նշել է, որ խաղաղապահների օգնությամբ զոհվածների դիերը շարունակում են փոխանակվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև:

«Ապահովված է ավելի քան 30 հազար փախստականի վերադարձը», – ավելացրել է Շոյգուն:

Ռուսաստանի զինված անձնակազմը տարածքը և հանրային ճանապարհները մաքրվում է նաև պայթյունավտանգ առարկաներից:

«Մաքրվել է 50 հա տարածք և ավելի քան 17 կիլոմետր ճանապարհահատված: Վնասազերծվել է ավելի քան հազար պայթյունավտանգ առարկա: Մաքրվել են Լաչինի միջանցքը և Ստեփանակերտ տանող ճանապարհի 28 կմ հատվածը: Դրա երկայնքով վերականգնվել է քաղաքացիական մեքենաների տեղաշարժը», – նշել է Պաշտպանության նախարարության ղեկավարը:

Նրա խոսքով՝ միջանցքի երկայնքով ռուս խաղաղապահները 3500 մեքենա են ուղեկցել: Բացի այդ, ավարտվել է Արևելյան ռազմական օկրուգի բժշկական ջոկատի՝ ժամանակակից սարքավորումներով և գործող ստորաբաժանումներով հագեցվածությունը, դրա մասնագետները սկսել են բժշկական օգնություն տրամադրել անձնակազմին և տեղի բնակչությանը:
«Փոխգործակցություն է հաստատվել Լեռնային Ղարաբաղի ղեկավարության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ», – ավելացրել է նախարարը: