Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով 15 հայ է զոհվել

132
Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով հայ համայնքից 15 մարդ է զոհվել` 5 զինվորական և 10 խաղաղ բնակիչ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Ուկրաինայի հայ համայնքի փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը։
«Ուկրաինայի հայ համայնքի վիճակն ընդհանուր առմամբ վատ չէ։ Արևմտյան Ուկրաինայի հայերի համար իրավիճակը ծանր է, սակայն ավելի խաղաղ պայմաններում են, իսկ մնացած մասերում գտնվողների վիճակն այնպիսին է, ինչ մյուսներինը։ Սննդամթերքի խնդիր կա, օրինակ, Սումիում, Չեռնիկովում, Խերսոնում»,–ասաց Մկրտչյանը։
Նրա խոսքով` Խարկովում և Մարիուպոլում նույնպես վիճակը վատ է, քանի որ ամեն ինչ փակ է` դեղատներ, խանութներ, իսկ առաջին անհրաժեշտության մթերքը չեն կարողանում տեղ հասցնել։
Մկրտչյանը նշեց, որ տեղեկություն չկա` քանի հայ է լքել Ուկրաինան։