Ռուս խաղաղապահները մտան Ստեփանակերտ

49
Ռուս խաղաղապահ

Հրադադարի ռեժիմը պահպանվում է Ղարաբաղում շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ՊՆ խոսնակ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: «Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի առաջադեմ ստորաբաժանումները սկսեցին կատարել Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի և ռազմական գործողությունների կատարման մոնիթորինգ: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով», – ասել է նա:

«15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի խաղաղապահ գումարտակը, երթով, ժամը 17։00-ին մտավ քաղաք Ստեփանակերտ», – ասված է հաղորդագրության մեջ: Աղբյուրը հավելում է, որ Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի կողմերի շփման գծի երկայնքով տեղակայվել է 10 դիտակետ: