ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հորդորում է կոչեր չտարածել և չտրվել հնարավոր սադրանքների

7

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը գրում է․

Վերջին օրերին սոցիալական ցանցերում անհատներ  ​​և առանձին խմբեր կոչեր են տարածում գնալ և  Մոսկվայում մասնակցել  տարբեր ակցիաների:
Գիտակցելով ձեզանից յուրաքանչյուրի խորը մտահոգությունը և ծայրաստիճան ուշադիր լինելով իրավիճակի նկատմամբ ՝ մենք ձեզ հորդորում ենք զերծ մնալ նման նախաձեռնություններից և սոցիալական ցանցերում կոչեր չտարածելուց ՝ չտրվել հնարավոր սադրանքներին և, ինչպես նախկինում, ենթրակվել  Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը:
Մենք նաև խնդրում ենք մեր բոլոր հայրենակիցներին կապ պահպանել դիվանագիտական ​​առաքելության հետ: