ՌԴ-ում Հայաստանի, Թուրքիայի կամ Ադրբեջանի դրոշները ծածանողները կձերբակալվեն

25

Մոսկվայի ոստիկաններին կարգադրել են ձերբակալել և ոստիկանական բաժանմունքներ տանել բոլոր նրանց, ովքեր ավտոմեքենաների պատուհաններից ծածանում են Հայաստանի, Թուրքիայի կամ Ադրբեջանի դրոշները: Այս մասին հայտնում է Բազա տելեգրամյան ալիքը:

Ալիքի հաղորդմամբ` կձերբակալվեն ոչ միայն ավտոմեքենաների վարորդները, այլ նաև ուղևորները:

Նշենք, որ ադրբեջանցիներն ու թուրքերը հայաշատ քաղաքներում փորձում են հրահրել հայերին՝ ծածանելով իրենց դրոշները և այլ անմիտ քայլերի միջոցով։