ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է Արցախում խաղաղապահների տեղակայման քարտեզը

168
Ռուս խաղաղապահների տեղակայումը

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե որտեղ են տեղակայվելու խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում: ՌԴ ՊՆ֊ի փոխանցմամբ՝ այս տարածքը բաժանվելու է պատասխանատվության երկու գոտիների՝ «Հյուսիս» և «Հարավ», որոնց վրա տեղակայված կլինեն 16 դիտակետեր: Խաղաղապահները պարեկություն են իրականացնելու երկու երթուղիներով: Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը կապող Լաչինի միջանցքի տարածքում նախատեսվում է տեղադրել վեց ժամանակավոր դիտակետ: Նախատեսված է մոտոհրաձգային գումարտակների տեղակայում Ստեփանակերտում և Մարդակերտում: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորախումբ տեղակայելու համար կտրամադրվի 1960 զինծառայող, 90 զրահափոխադրիչ, 380 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա: