ՌԴ ՊՆ-ն պատասխանել է Ալիևին՝ հրապարակելով Լաչինի միջանցքով տեղաշարժի իրական վիճակագրությունը

276

2020թ. նոյեմբերից Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Լաչինի միջանցքով ավելի քան 58 000 ավտոմեքենայի եւ մոտ 210 000 մարդու տեղաշարժի անվտանգությունը դեպի Լեռնային Ղարաբաղ եւ հակառակ ուղղությամբ:

Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Անցակետով օրական անցնում է մոտ 200 տրանսպորտային միջոց, հայտնել է ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վասիլի Դավիդովը:

Ստացվում է, որ այս հայտարարությամբ՝ ՌԴ ՊՆ-ն փաստացի պատասխանում է Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցին, որում Իլհամ Ալիեւը խոսել էր Լաչինի միջանցքով տեղաշարժվող մարդկանց եւ մեքենաների թվաքանակի մասին: