ՌԴ ՊՆ-ն հայտնում է Ադրբեջանի կողմից Սոթքի հատվածում հրադադարի խախտման և հայ զինծառայողի վիրավորման մասին

219

ՌԴ ՊՆ իր այսօրվա տեղեկագրում հայտնում է, որ  խաղաղապահ ուժերը շարունակում են Լեռնային Ղարաբաղում տեղակայված 27 դիտակետերում հերթապահություն իրականացնել։

ՌԴ ՊՆ-ն նաև հաստատում է երեկ Սոթքի հատվածում տեղի ունեցած միջադեպը՝ հայտնելով, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, ինչի արդյունքում ՀՀ ԶՈւ զինծառայող է վիրավորում ստացել։

ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ կարգավորել է միջադեպը։ Շփման գծի փոփոխություն չի արձանագրվել։