ՌԴ մեկնել ցանկացողները երեխաների հետ գիշերել են Կառավարության շենքի դիմաց

15
Երեխաներ
Կառավարության շենքի դիմաց շարունակվում է Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիների նստացույցը և հացադուլը։
 
Մի խումբ քաղաքացիներից գիշերել են դրսում, այդ թվում նաև՝ անչափահաս երեխաներ։
 
Նշենք, որ այսօր առավոտյան նրանցից երկուսին ընդունել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
Նստացույցի մասնակիցներից մեկը նշեց, որ վարչապետն իրենց հայտնել է, որ սահմանների չբացվելը կապված է կորոնավիրուսի վարակակիրների թվի հետ ու նշել, որ լուծման եզրեր կգտնի՝ հոկտեմբերին, վարչապետերի հանդիպումից հետո, սակայն քաղաքացիներն ասել են, որ չեն կարող այդքան սպասել։