ՌԴ անվտանգության խորհուրդը Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հրադադար հաստատել

11

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից առաջ Անվտանգության խորհրդին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր ունեցած հեռախոսազրույցների մասին: «Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցների մասին», – ասել է Պեսկովը: Նա հավելել է, որ հանդիպման մասնակիցները նորից կոչ են արել երկու պետությունների միջև հրադադար հաստատել։