Ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են ուժերի գերլարումով

5
զինվոր
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է.
«Ադրբեջանաթուրքական ագրեսիայի և պաշտպանության բանակի հերոսական հակազդեցության այս օրերին ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են ուժերի գերլարումով։
    
Վնասված զինտեխնիկայի վերանորոգումից մինչև հարվածային և պաշտպանական միջոցների արտադրություն, փորձանմուշների ռազմական իրավիճակներում փորձարկումներից մինչև նոր խնդիրների լուծում։
    
Սա նաև վերաբերում է հարվածային և հետախուզական ԱԹՍ-ների մշակումներին։
    
Շատ աշխատանքներ 24֊ժամյա ջանքերի շնորհիվ պլանավորվածից անգամներ ավելի մեծ տեմպերով են արվում, որպեսզի օր առաջ հասանելի դառնան զինված ուժերին»: