Ռազմագերիների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Շիրակի մարզում. փակ են ճանապարհները

25

galatv.am-ի փոխանցմամբ՝ Շիրակի մարզում բողոքի ակցիա են իրականացնում հրադադարից հետո գերեվարված զինծառայողների հարազատները:

Փակ են Գյումրի-Երևան, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհները:

Գերեվարվածների հարազատներն իշխանություններից պահանջում են հրատապ քայլեր ձեռնարկել` գերիներին ազատ արձակելու ուղղությամբ: