ՀՅԴ կամավոր. Քյոխի՝ 45 օր անառիկ պահած դիրքերը պետք է հանձնենք Ադրբեջանին

24
Գևորգ Բաղդասարյան

ՀՅԴ կամավորական ջոկատի անդամ Գևորգ Բաղդասարյանը ռազմաճակատ է մեկնել պատերազմի առաջին օրը  «Դաշնակցության» կամավորական առաջին վաշտի կազմում։ Գևորգը վիրավորվել էր, տեղափոխվել Երևան, ապաքինվելուց հետո դարձյալ մեկնել է Արցախ և միացել Արցախի հերոս Կարեն Ջավալյանի (Քյոխ) հրամանատարությամբ գործող ՀՅԴ մարտական ջոկատին։ Նա ասում է է, որ ՀՅԴ վաշտերից ունեն 27 զոհ և 50-ից ավել վիրավոր։

Գևորգը այս օրերին ականատես է եղել, թե ինչպես է պատերազմական ծանր օրերին 45 օր գյուղն ու քաղաքը չլքած բնակչությունը հեռանում Արցախից։ Նա այդ մասին պատմել է news.am-ին։

«Այս պահին էլ մեր կուսակցության մարտական ջոկատի 100 կամավորեր առաջնագծում են՝ Կարեն Ջալավյանի՝ Քյոխի հրամանատարության ներքո։ Կարեն Ջալավյանի վստահված սահմանների հսկումը, պահպանությունը միակն են ամբողջ Արցախի տարածքում, որտեղ թշնամին չի կարողացել մոտենալ՝ չնայած բազմաթիվ փորձերին։ Այս պահին այդ անառիկ շրջանները, որտեղ 45 օրում թշնամին որևէ առաջխաղացում չի հաջողացրել, վերոնշյալ տարածքները, ըստ այդ փաստաթղթի, պետք է հանձնենք Ադրբեջանին, արցախահայությունը պետք է դուրս գա։

Ուր, ինչ միջոցներով, ինչքանվ ես եմ տեղյակ, տարհանումը իրականացում է  իրենց սեփական միջոցներով։ Կարծում եմ՝ օգնության ցուցաբերելու խնդիր էլ ունենք»։

Հարցին, թե առկա երաշխիքները բավարա՞ր են, որ արցախցիները վերադառնան այն բնակավայրեր, որոնք համաձայնագրով մնացել է,  Գևորգ Բաղդասարյանը պատասխանում է.
«Բացի ռուս խաղաղապահների ու թուրքի՝ թշնամու բարի խոսքը, պետք է նաև տարածքային անվտանգության երաշխիք, որը շրջանները հանձնելու դեպքում չկա։ Ինչո՞ւ ենք զիջում տարածք, որտեղ թշնամին առաջխաղացում չունի։ Լավ ենթադրենք Շուշին կարողացել են գրավել։  Իսկ որ ամենացավոտն է, ինչո՞ւ ենք պատրաստվում միջանցք տրամադրել Մեղրիով Ադրբեջանին միացնել Նախիջևան, այնուհետև Թուրքա։  Սրա հետևանքրեը կարծում եմ, բորիս հասկանալւ է։ Եթե մտածում եք, որ այս զիջումներն անելով խնդիրը կկարգավորվի և Թուրքիայի և Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերություններ կհաստատենք, ապա դա բացառված է։

Իսկ պատմությունը մեզ միշտ սովորեցրել է, որ թուրքի սատկածն է լավը, իսկ մենք եթե այս  տեմպերով շարունակենք, վաղը Ադրբեջանը կամ Թուրքիան կսանձազերծեն հերթական պատերազմը, որի նպատակը կլինի Սյունիքը։ Մենք իշխանափոխություն ենք պահանջում ոչ թե իշխանության գալու համար, այլ փորձելու՝ վերանայել պայմանագրի որոշ կետեր տարածքների մասով և եթե տարածքային զիջումներ են լինելու դրանց ժամկետների առումով էլ գոնե փոփոխություն կլինի։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում Ռուսաստանի դիրքորոշման մեջ փոփոխություն կարող է լինել։ Եթե ռուսական կողմը վստահի  տեղի իշխանություններին, … Բանակում էլ տարաձայնություններ կան պատերազմի ընթացքի, այս պահի դրությամբ ավարտի հետ կապված»։

Անդրադառնալով մատակարարման և այլ խնդիրների, Գևորգն ասում է.

«Պատերազմի ընթացքում խոսում էին սննդի պակասի և այլնի մասին, բայց հրետակոծության ժամանակ, բնականաբար սննդի հարցը կարևոր չէ, սրա հետ կապված պետք չէր աղմուկ բարձրացնել, որ չկա. պատերազմում սոված էլ ենք մնում, ծարավ էլ, դա նորմալ է, շատ խնդիրների մասին են բարձրաձայնել, բայց հիմնականում, մինչև վերջ մեր թիկունքը ամուր կանգնած է եղել բանակի մեջքին՝ ով ինչ կարողացել արել է բանակի համար, շատ խնդիրներ պետք է լուծված լինեին մինչև պատերազմը՝ հանդերձանք, զինամթերք և այլն… Սրանց մասով էլ, կարծում եմ, բանակի ղեկավարությունը և ապագա իշխանությունը գնահատականը կտա և բոլորը պատասխանատվություն կկրեն»։Ք