ՔՊ-ական պատգամավորի և փոխմարզպետի հարզատները ավտոմատով կրակել են Փաշինյանին հայհոյող երիտասարդների վրա. կամ մեկ զոհ և վեց վիրավոր

398

Politik.am-ը գրում է․

ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետեւանքով վերոնշյալ մարդիկ (Մաթոսի և Էդգարի բարեկամներն ու ընկերները) կալաշնիկովով կրակել են երիտասարդների վրա, այս պահին կա մեկ զոհ և 6 վիրավոր։ Դեպքը տեղի է ունեցել Ապարանի Նիգավան միջնահատվածում։

Մեր տեղեկություններով ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայոհյել են Նիկոլ Փաշինյանին։

Մենք փորձեցինք կապ հաստատել ոստիկանության մամուլի ծառայության հետ, բայց մեր զանգերն անպատասխան մանցին։ Արագածոտնի մարզպետարանի հետ ևս կապ հաստատել չհաջողվեց։  Իշխանությունները անհապաղ պետք է հրապարակային ներկայացնեն դեպքի մանրամասները։