Քիչ առաջ թուրքական մասնավոր ինքնաթիռ է Երևանից ուղևորվել դեպի Թուրքիայի Միլաս օդանավակայան: Այս մասին գրում է Միքայել Բադալյանի թելեգրամ ալիքը։
Ըստ Flightradar-ի՝ ինքնաթիռը Անկարայից է թռել Երեւան: Ի դեպ, Թուրքիայում, նախագահից ու վարչապետից բացի, կառավարության անդամներից ընդամենը 3 մարդ է թռչում մասնավոր ինքնաթիռներով: Դրանք են արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության ղեկավարները եւ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը: Հաշվի առնելով, որ Նյու Յորքում առաջին երկուսը Էրդողանի հետ, ըստ ամենայնի, Իբրահիմ Կալինն ինքնաթիռում էր:
Հ․Գ․
Թուրքական մասնավոր ինքնաթիռը, որն այսօր թռել է Երեւան, վայրէջք է կատարել Միլաս օդանավակայանում: Միլասը Մարմարիսին ամենամոտ օդանավակայանն է, որտեղ գտնվում է Էրդողանի նստավայրը:














