Ուղղաթիռը խոցվել է Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

0

Նոյեմբերի 9-ին, ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ.

Ականատեսները տեսանյութ են հրապարկել խոցված ուղղաթիռի վայրից։