Քիչ առաջ ադրբեջանական «AZAL»-ը Նախիջևան-Բաքու թռիչն իրականացրել է ՀՀ օդային տարածքով

72

Ադրբեջանական «AZAL» ավիաընկերության ինքնաթիռը Հայաստանի օդային տարածքով թռիչք է կատարել Նախիջեւանից Բաքու։

Flightradar24.com-ի ստացած տվյալներից երեւում է, որ ինքնաթիռը թռել է Վայոց ձորի մարզում Ջերմուկի, Գեղարքունիքի մարզում Վարդենիսի, ինչպես նաեւ Արցախի օկուպացված տարածքների վրայով, այնուհետեւ ուղեւորվել Բաքու։

Նշենք, որ Հայաստանի օդային տարածքով ադրբեջանական ավիաընկերությունների առաջին թռիչքի մասին հայտնի դարձավ 2021 թվականի հոկտեմբերին։