Ներքին Կարմիրաղբյուր գյուղում քաղաքացին արկ է նկատել

17
Արկ
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:52-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում քաղաքացին իր այգու մոտ նկատել է արկ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ներքին Կարմիրաղբյուրի հենակետի օպերատիվ խումբը։
 
Փրկարարներն անվտանգության ժապավենով սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ ոստիկանության աշխատակիցների ժամանումը:
 
Արկը տեղափոխվել է անվտանգ տարածք՝ վնասազերծելու նպատակով: