Քարվաճառի բնակիչներն իրենց իսկ ձեռքերով կառուցած տները գերադասում են վառել, քան հանձնել թշնամուն

58

Քարվաճառի բնակիչներն իրենց իսկ ձեռքերով կառուցած տները գերադասում են վառել, քան հանձնել թշնամուն։

«Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Շաքե  Ղազարյանը Դադիվանքի մոտ (Քարվաճառ) տեսանկարահանել է, թե ինչպես են մարդիկ այրում իրենց իսկ տները։

«Մարդիկ հեծկլտալով, իրենց ձեռքերով վառում են տարիներով սարքած տներն ու սպասում, որ վառվեն մինչև վերջ… Մեծից փոքր`բոլորն ուղղակի ոռնում են…»,– գրել է լրագրողը։