Քարին Տակում հայտնաբերված կնոջ դիակը մասնատված է եղել, կտրված են եղել ձեռքը, ականջը, ոտքը․ Հետք

1103

Արցախի Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի բնակիչ 58-ամյա Ալվարդ Թովմասյանի մարմնի վրա հայտնաբերվել են խոշտանգման հետքեր։ Այս մասին «Հետքին» ասաց Ալվարդ Թովմասյանի եղբայրը՝ Սամվել Թովմասյանը։

Հարազատների խոսքով՝ Ալվարդը հրաժարվել է գյուղը լքելուց։ Հոկտեմբերի 29-ին, երբ գյուղից դուրս են եկել, Ալվարդը չի ցանկացել թողնել Քարին Տակը։ Վերջին անգամ հարազատները Ալվարդի հետ հեռախոսով խոսել են նոյեմբերի 5-ին։ Նրանք չեն պատկերացրել, որ հնարավոր է՝ գյուղը գրավեն, և Ալվարդը մնա գյուղում։ Նրան գյուղից դուրս բերել այդպես էլ չեն կարողացել։ Ալվարդ Թովմասյանը 2-րդ կարգի հաշմանդամ էր, ուներ մտավոր խնդիրներ։ Գյուղը գրավելուց հետո հարազատները սկսել են փնտրել Ալվարդին։ Ալվարդի անունը ներառված էր անհետ կորածների ցուցակում։ Սամվել Թովմասյանն ասում է, որ դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և ոստիկանություն։

Ալվարդի եղբոր կինը՝ Նաիրուհի Թովմասյանն ասում է, որ Ալվարդի Քա Որոնողական աշխատանքներին մասնակեցել է նաև Ալվարդի եղբայրը՝ Սամվել Թովմասյանը։ Հենց նա էլ հագուստով ճանաչել է Ալվարդին։ Սամվելը ընտանիքի հետ այժմ բնակվում է Ստեփանակերտում։

Լուսանկարում՝ Ալվարդ Թովմասյանը,  29 հոկտեմբերի, 2020թ.