Արդեն քանի օր է՝ որևէ տեղեկություն չունեմ որդուս մասին. հայտնի լուսանկարում պատկերված զինվորի հորը խնդրանքը

19
Հրետանավոր

Արտակ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,
ես Ալբերտ Հովհաննիսյանի հայրն եմ: Արդեն քանի օր է՝ որևէ տեղեկություն չունեմ որդուս մասին։ Վերջինն այս լուսանկարներն են ու «Զինուժ» մեդիայի նկարահանած կադրերը։ Առայժմ նրան գտնելու մեր բոլոր ջանքերն ապարդյուն են։ Խնդրում եմ ստույգ տեղեկատվություն ունենալու դեպքում դիմել մեզ։ Մեր բոլոր աղոթքները Ալբերտի ու մեր բոլոր զինվորների հետ են։ Խաղաղություն մեր երկրին»: