Պղծել են Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված Ցեղասպանության և Հոլոքոստի հուշարձանը

86

Համացանցում հրապարակումներ են տարածվել, որ անհայտ անձինք պղծել են Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված Ցեղասպանության և Հոլոքոստի հուշարձանը

Դեպքի բացահայտման ուղղությամբ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկում են համապատասխան օպերատիվ-հետախուղական միջոցառումներ: Իրականացվել է դեպքի վայրի զննություն:

Հանգամանքները պարզվում են:
Կատարվածի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում: