Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 110 ավտոմեքենա

14

Փետրվարի 23-ին, ժամը 10-57-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 8-10-րդ կմ-ին (Հարժիս-Շինուհայր հատված) ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը անվտանգության նկատառումներից ելնելով ՃՈ-ի կողմից երկկողմանի փակվել է:

Ժամը 17:30-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 110 ավտոմեքենա:

Այժմ ճանապարհահատվածը երկկողմանի բաց է: