Ոստիկանը՝ քաղաքացուն. Պոպոկը սնունդ չի համարվում, դա հատապտուղ չի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

22
Ֆեյսբուքյան օգտատեր Վալերի Մանուչարյանը տեսանյութ է հրապարակել և գրել․
 
«ՀՀ ոստիկանապետին խնդրում եմ թիվ 08920 ոստիկանի կրծքանշանը կրող ավագ ենթասպա Կարեն Մկրտչյանի մասնագիտական կարողությունները զարգացնելու, ինչպես նաև օգնելու նոր գիտելիքներ ձեռք բերելու նպատակով գործուղել որևէ հաստատություն, որտեղ նրան կբացատրեն, որ պոպոկը համարվում է սնունդ և կբացատրեն, որ իզուր է ինձ գաղտնի լուսանկարել և ծառայությունից դուրս փորձել գտնի ու ջնջել տա այս տեսանյութը։
 
Տղերք ջա՛ն, վերջապես ուղեղներդ մտցրեք, որ իմ հետ սպառնալիքի լեզվով խոսելը չաշխատող տարբերակ է։
 
ՀԳ. Մարդ էլ չկարա պոպոկ ուտի ու հանգստանա»:
 
Նա նաև տեսանյութ է հրապարակել: Վալերի Մանուչարյանը հարցնում է, թե ինչո՞ւ են ակտ կազմում: Ոստիկանն ասում է. «Շնչադիմակ չեք կրել: Որ ասում եք՝ սնվում եմ: Պոպոկը սնունդ չի համարվում: Պոպոկն ասենք…. Ասենք… Որևիցե մի հատա… բան է… Հատապտուղ չի համարվում, որ դու սնվես: Պարետն ասել է, որ միայն սնվելիս հանել շնչադիմակը: Դա սնունդ չի համարվում: Դուք կբողոքարկեք, այդ ժամանակ ձեզ կասեն՝ պոպոկն ինչ է»:
 
Քաղաքացին ասում է, որ ինքը պոպոկով սնվում է:
 

ՀՀ ոստիկանապետին խնդրում եմ թիվ 08920 ոստիկանի կրծքանշանը կրող ավագ ենթասպա Կարեն Մկրտչյանի մասնագիտական կարողությունները զարգացնելու, ինչպես նաև օգնելու նոր գիտելիքներ ձեռք բերելու նպատակով գործուղել որևէ հաստատություն, որտեղ նրան կբացատրեն, որ պոպոկը համարվում է սնունդ և կբացատրեն, որ իզուր է ինձ գաղտնի լուանկարել և ծառայությունից դուրս փորձել գտնի ու ջնջել տա այս տեսանյութը։Տղերք ջա՛ն, վերջապես ուղեղներդ մտցրեք, որ իմ հետ սպառնալիքի լեզվով խոսելը չաշխատող տարբերակ է։ՀԳ. Մարդ էլ չկարա պոպոկ ուտի ու հանգստանա ???ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of ArmeniaTigran Avinyan / Տիգրան Ավինյան

Опубликовано Վալերի Մանուչարյան Понедельник, 14 сентября 2020 г.