Պոնտոսի հույները $100,000 են փոխանցել Արցախին աջակցելու համար

14
Արցախ
Հույները $100,000 են փոխանցել «Հայաստան» հիմնադրամին՝ Արցախին աջակցելու համար։
 
«Հայ և հույն ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Այս վճռական պահին, Պոնտոսի հույները նույնպես մեր կողքին են: Միանալով համահայկական շարժմանը՝ նրանք Հիմնադրամին են նվիրաբերել 100,000 դոլար»,- ասվում է Հիմնադրամի հաղորդագրության մեջ։
 
Նշվում է, որ յուրաքանչյուր նվիրատվություն կյանքեր է փրկում Արցախում։