ՊՆ-ն զգուշացնում է․ մի տարածեք մարտական տեխնիկայի շարժի վերաբերյալ տեսանյութեր

5
ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը, բացարձակ անընդունելի համարելով հայկական կողմի մարտական տեխնիկայի շարժի վերաբերյալ տեսանյութերի տարածումը, վճռականորեն կոչ է անում ձեռնպահ մնալ նման գործողություններից։ Այս մասին հայտարարում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ համացանցը մանրակրկիտ կերպով դիտարկվում է հակառակորդի կողմից և ցանկացած նման տեսանյութ մարտական տեխնիկան վերածում է թիրախի ադրբեջանական զինուժի համար։