ՊՆ-ն հերքում է. Ադրբեջանի Ղազախի շրջանի ուղղությամբ կրակոցներ չի արձակվել

81
Զինվոր

Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության կողմից տարածած այն տեղեկությունը, իբր, հայկական կողմը կրակոցներ է արձակել Ադրբեջանի Ղազախի շրջանի գյուղերից մեկի ուղղությամբ:

«Չկա նման բան, դա բացարձակ սուտ է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: