Բենզինի շշերը բերեք. ՊՆ-ի մոտ կրկրն լարված է

36

Պաշտպանության նախարարության շենքի մոտ լարված իրավիճակը չի թուլանում:

Անհետ կորած զինծառայողների ծնողները երեկվանից փակել են շենքի մուտքը եւ պահանջում են հանդիպում նախարար Վաղարշակ Հարությունյանի եւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ: Նրանք պահանջում են, որ այդ պաշտոնյաները մոտենան եւ պատասխան տան իրենց հարցերին:

Ինչ-որ պահի զինծառայողների ծնողները սկսեցին քաշքշել ՊՆ դարպասները, վրա հասած ոստիկանների եւ նրանց միջեւ թեթեւ քաշքշոց տեղի ունեցավ: Ծնողներից մեկը մինչ այդ բենզինի շիշ բերեց ու մուտքի դռնից ներս թափեց, որը արագ մաքրեցին: Իսկ արդեն լարված իրավիճակում ծնողներն ասում էին՝ բենզինի շշերը բերեք լցնենք:

ՊՆ-ից առաջարկում են ծնողների հետ հանդիպել դահլիճում: Ծնողները չեն համաձայնել, պահանջում են, որ նախարարը կամ ԳՇ պետը իրենք իջնեն ու ներքևում հանդիպեն բոլորի հետ:

Այստեղ է ժամանել նաեւ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ով մոտ 10 րոպե խոսել է անհետ կորածների ծնողների հետ, ապա մտել նախարարության շենք: