Փլատակներից ևս մեկ դի է դուրս բերվել

219

Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս է բերել ևս մեկ դի։ Այս մասին տեղեկացրել է Հայկ Կոստանյանը։

«Այս պահի դրությամբ ունենք 7 զոհ: Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ երեկ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել էր 60-ից ավելի քաղաքացի։ 20 անձ անհետ կորած է համարվում, նրանց թվում կա ՌԴ 1 և Իրանի 5 քաղաքացի։