Սփյուռքի մեր բարեկամներ, պետք են զրահաբաճկոններ և սաղավարտներ

70
Զինվոր

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սփյուռքի մեր բարեկամներ, պետք են զրահաբաճկոններ։
Զրահաբաճկոններ ու կևլարե սաղավարտներ պետք են զինվորներին (ունեն, բայց էլի է պետք), լրագրողներին, կրակի տակ բանակին անհրաժեշտ պարագաներ հասցնող քաղաքացիականներին, փրկարարներին և այլն։

Այդ նպատակով առաջարկում եմ սփյուռքում միավորվել և գնել ու Հայաստան ուղարկել հնարավորինս շատ զրահաբաճկոն ու սաղավարտ։
Բանակի համար ցանկալի է գոնե 5-րդ դասի զրահաբաճկոն։ Լրագրողների ու կրակի տակ աշխատող քաղաքացիականներին, փրկարարներին` 3-րդ դասն էլ է ՕԿ։

Ամեն մի զրահաբաճկոնն ու կևլարե սաղավարտը էապես պակասեցնում է մի հոգու մահանալու ու հաշմանդամ դառնալու հավանականությունը։ Դա շատ կարևոր է։
Գնի՜ր զրահաբաճկոն, փրկի՜ր կյանք»։