Պետք է առավելագույնն անենք, որ անվտանգության համակարգը գնալով ավելի արդյունավետ աշխատի․ Արտակ Բեգլարյան

14
Արտակ Բեգլարյան

«Մենք մեր մասով պետք է առավելագույնն անենք, որ անվտանգության համակարգը գնալով ավելի ու ավելի արդյունավետ աշխատի, ավելի ու ավելի բարձր մակարդակի լինի: Բայց բոլորս պետք է հասկանանք, որ դրա համար ժամանակ է պետք, քանի որ նոր առաջնագիծ է, առաջնագիծը մոտ 2.5 անգամ մեծացել է և բնակելի տարածքներին շատ տեղերում շատ մոտ է, և դրանով պայմանավորված՝ խնդիրներ են առաջանում: Մյուս կողմից՝ ժամանակի ընթացքում, համոզված եմ, ՊԲ կողմից, համապատասխան այլ մարմինների կողմից անվտանգության համակարգն ավելի կամրանա, ռիսկերը կնվազեն: Եվ պետական կառավարման համակարգն էլ պետք է փորձի գոնե հոգեբանական-տեղեկատվական մասով բաց աշխատել, ռիսկերն ու խնդիրները ներկայացնել և փորձել հնարավորինս իրավիճակը կառավարել»,- հայտարարել է ԱՀ նախագահ աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանն ուղիղ միացմամբ: