ՊԲ զինծառայողները Ադրբեջանի կողմից կռվող ահաբեկիչներից խլել են փիք-ափ մեքենաներ` զենքերով և փամփուշտներով բեռնված։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը Թուրքիայի հովանավորությամբ ԼՂ հակամարտության գոտի է բերել հազարավոր ահաբեկիչներ։ Ի դեպ, պատերազմի սկզբի օրերին տեսանյութ էր տարածվել, որում Ադրբեջան տեղափոխված ահաբեկիչները հենց այսպիսի մեքենաներով էին շարժվում դեպի սահման։













