Արցախի ՊԲ-ն հետ է մղել թշնամու հատուկ նշանակության զորքերին Հադրութից դեպի լեռները

44

Արցախի Պաշտպանության բանակը հետ է մղել հատուկ նշանակության զորքերին Հադրութից դեպի լեռները: Այդ մասին հաղորդում է WarGonzo Տելեգրամ-ալիքը:

«Արցախի Պաշտպանության բանակը հետ է մղել հակառակորդի հատուկ նշանակության զորքերին դեպի լեռները եւ ներկայում պաշտպանում է տեղանքը: Լուսանկարում ղաաբաղյան հետախուզական ստորաբաժանման մարտիկներն են նախքան լեռներում մարտերը»,-նշվում է հաղորդագրության մեջ: