ՊԲ՝ երեկ հրապարակած 132 զոհերի ցանկը հրապարակվել էր նաև դեկտեմբերի 26-ին

28

Երեկ Արցախի տեղեկատվական շտաբը հրապարկել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 132 զինծառայողների անուններ։ Պարզվում է՝ ցանկում ներառված է եղել նաև դեկտեմբերի 26-ին հրապարակված անունները, սակայն, եթե դեկտեմբերի 26-ին հրապարակել էին 147 զոհված զինծառայողի անուն, ապա փետրվարի 16-ին հրապարակված ցանկում ներառված էր 132-ի անունը։

Նշենք, որ երեկվա ցանկը հրապարակվել է նաև Արցախի ՊԲ-ի պաշտոնական էջում։

ArmDaily.am-ի հետ զրույցում ՊԲ-ից հայտնեցին, որ դեկտեմբերին հրապարակված ցուցակներում անճշտություն է եղել. «Դեկտեմբերին հրապարակվել էր 147 անուն, հետո պարզվեց, որ բազմաթիվ անճշտություններ կան, մենք հայտարարություն տարածեցինք, որ բազմաթիվ անճշտությունների պատճառով ցուցակը հանում ենք, որպեսզի ճշտենք, հետագայում հրապարակենք։ Երեկ հրապարակվել է արդեն ճշտված ցուցակը, որտեղ ներառված է 132 անուն, ցուցակից դուրս մնացած 15 անձի ճակատագիրը անհայտ է այդ պահի դրությամբ»։

Ի դեպ, ՊԲ-ն իր հրապարակման մեջ չի նշել, որ նույն ցուցակն է հրապարակել՝ որոշակի շտկումներով։