Խորհրդարանն այսօրվա նիստում ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը: Նախագիծն ընդունվեց 113 կողմ և 2 ձեռնպահ ձայնով:
Նշենք, նախագծով առաջարկվում է պայմանագրային զինծառայողների ծառայության տարիքային շեմը բարձրացնել մինչև 63-ի, մինչդեռ գործող օրենսդրությամբ նշված զինծառայողները կարող են ծառայել մինչեւ 40 կամ 45 տարին լրանալը:














