2020–ին Արցախում տեղի ունեցած պատերազմական գործողություններից մինչեւ օրս Հայաստանում ծնված տղաներից ավելի քան 700–ին կոչել են Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անունով, ինչն աննախադեպ է։
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են, որ ՔԿԱԳ միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի տվյալներով՝ 2016-ից մինչև 2021թ փետրվարի 1–ն ընկած ժամանակահատվածում Մոնթե անվամբ անվանակոչվել է 1816 երեխա: Հայաստանում Մոնթե անունը նորածիններին ավելի հաճախ տրվել է 2016թ. ապրիլյան պատերազմից հեո։ Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ տարեցտարի այդ ցուցանիշն ավելացել է։ Մասնավորապես 2016–ին Մոնթե անունը տրվել է 150, 2017–ին՝ 189, 2018-ին՝ 248, 2019թ.՝ 375, 2020–ին՝ 739, իսկ 2021–ի մեկ ամսում՝ 115 տղաների։














