Պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած տղաները Երևանում փողոց են փակել (տեսանյութ)

162

Լրագրող Արմինե Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցույց է տվել, թե ինչպես են պատերազմի մասնակից, հաշմանդամ դարձած տղաները բողոքի ակցիայի շրջանակներում փակել են Մյասնիկյան պողոտայից Աբովյան պուրակ տանող հատվածը:

Վարորդներից մեկը նրանց կոչ էր անում բացել փողոցը՝ նշելով, որ ով ցանկություն ունենար միանալ պայքարին, մինչեւ հիմա միացած կլիներ: Տղաներից մեկն ասաց. «Պետք չի մեզ ուղղություն ցուց տաս»:

Նրանց միջեւ վեճ ծագեց:

«Գնա մեքենադ նստի»,-ասաց վարորդը, ինչին վերջինս արձագանքեց. «Դու էլ գնա Ղարաբաղ»: