Պատերազմի օրերին, Հադրութում՝ իր տանը, թշնամու կողմից խոշտանգվել է նարեկագետ Վահրամ Լալայանը

60

Գրիգոր Նարեկացի համալսարանի որակի ապահովման կենտրոնի տնօրեն Ամալյա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պատերազմի դաժան օրերին, Հադրութում՝ իր տանը, թշնամու կողմից խոշտանգվել է մեր գործընկեր, աստվածաբան, նարեկագետ, պ.գ.թ. Վահրամ Լալայանը։ Նա ղեկավարում էր Գրիգոր Նարեկացի համալսարանի Պատմության ամբիոնը։ Հիրավի, ծանր կորուստ է բոլորիս համար։ Նա մեծ հայրենասեր էր, բարձրակարգ մասնագետ, ազնվագույն Մարդ, գաղափարական հայ…

Վահրամ Լալայանը արցախյան առաջին պատերազմի հաշմանդամ էր»։