Պատերազմի հետևանքով Շոշում 93 առանձնատուն է վնասվել. 15-ն այս պահին վերակառուցվում է

30

ԱՀ Ասկերանի շրջանի Շոշ գյուղում շարունակվում են վերակառուցման, վերանորոգման, ապամոնտաժման աշխատանքները: Այդ մասին հայտնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը:

Պատերազմի հետևանքով գյուղում վնասվել է 93 առանձնատուն։ Ներկա պահին շինարարական խմբերը վերանորոգում ու վերակառուցում են 15 առանձնատուն: Նախատեսվում է դրանք շահագործման հանձնել մինչև փետրվարի վերջ։

Գյուղում արդեն գործում են դպրոցն ու մանկապարտեզը։