Պաշտպանության նախարարը ուղղաթիռով գնաց ՊՆ-ից. բոլոր մուտքերը փակ են. Անհետ կորածի հարազատ

43

Անհետ կորած զինծառայողների հարազատներն ամբողջ գիշեր մնացել են Պաշտպանության նախարարության շենքի տարածքում, բոլոր մուտքերը փակ են։

Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը նշեց, որ արդեն մեկ օր է ՊՆ շենքի մոտ են, սակայն այդ ընթացքում ո՛չ ԳՇ պետը, ո՛չ Պաշտպանության նախարարը չեն մոտեցել ժողովրդին. «Մի պահ ԳՇ պետի կողմից հրավեր էր եկել, որ 15 հոգու ընդունի, բայց ժողովուրդն ուզում էր, որ ինքը մոտենա այստեղ բոլորի հետ խոսա։ Մի քանի րոպե առաջ ուղղաթիռն եկավ, ՊՆ նախարարը հաստատ մեջն էր, վերցրեց ու տարավ։ Ով որ այս երկրում արհամարհում է զոհված և անհայտ կորած զինվորականների, զինծառայողների հարազատներին, ինքն այս երկրի կողմից այնպես կարհամարհվի, որ կմղկտաք»,-ասաց Արսեն Ղուկասյանը։